News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք հավատում ենք Հայաստանի իշխանությունների այն հավաստիացումներին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն թափանցիկ եւ արդար: Այս մասին, այսօր` մարտի 29-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նա նշել է, որ թափանցիկ ընտրությունների հասնելու համար կարեւորագույն գործոն է նոր Ընտրական օրենսգիրքի առկայությունը:

«Հայաստանի նախագահն ու վարչապետը իրենց վրա պարտավորություն են վերցրել անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ, սակայն այդպիսի ընտրությունների հասնելու համար ոչ փոքր դեր ունի նաեւ ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները: Նրանք պետք է պարտադրեն իշխանություններին այդպիսի ընտրություններ կազմակերպել»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Դեսպանը նաեւ ասել է, որ ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար ջանքեր պետք է գործադրել արդեն այսօր, այլ ոչ թե միայն ընտրությունների օրը: Նրա խոսքով, ԱՄՆ դեսպանատունը փորձում է շփումներ հաստատել կուսակցությունների, հասարակական կառույցների եւ լրատվամիջոցների հետ, որպեսզի աջակցի ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ