News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիայի պաշտպանության նախարար Սթեն Թոլգֆորսը հրաժարական է տվել բռնատիրական վարչակարգի հետ համագործակցության մեղադրանքի պատճառով: Հեռանալիս նա հայտարարել է, որ իր որոշմանը նպաստել են լրատվամիջոցները:

Սթեն Թոլգֆորսը ենթարկվել է լրագրողների քննադատությանը, երբ շվեդական հանրային ռադիոն հաղորդել է Սաուդյան Արաբիայում հակատանկային միջոցների նորացման եւ վերանորոգման գործարանի կառուցման համար  ռազմական գերատեսչության բանակցությունների մասին:

Շվեդիայում պաշտոնապես արգելված չէ զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա, սակայն լրագրողները շեշտը դրել են այն բանի վրա, որ  պաշտպանության նախարարությունը փորձել է խուսափել «զենքի հարցի» հանրային քննարկումից:  Թոլգֆորսը հայտարարել է, որ գործարանի կառուցումը չի հակասում  Սաուդյան Արաբիայի հետ  ռազմական համագործակցության պայմանագրի դրույթներին, հայտնում է gazeta.ru-ն:

Սակայն խաղաղարարները, որոնք դեմ են Շվեդիայի կողմից զենքի արտահանմանը, իրենց դժգոհությունն են հայտնել «բռնապետական վարչակարգերի» հետ ռազմական համաձայնագրերի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ