News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը պարզաբանում է ստացել «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերությունից, որը ներկայացնում է «Փարիզյան» խաղատան շահերը: Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ նշվել է, որ «Փարիզյան» խաղատունը 7 խաղասեղանի փոխարեն փաստացի շահագործել է 10 խաղասեղան:

Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

««ՏԵՄՊ ՍԷԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հանդես է գալիս «ՓԱՐԻԶԵՑԻ» ապրանքային նշանի ներքո, ստեղծվել է 2010 թվականին եւ հանրությանը ճանաչված լինելով որպես «Փարիզյան խաղատուն»` իր հիմնադրման օրվանից առ այսօր ձեռք է բերել բարի համբավ որպես օրինապաշտ եւ իր հաճախորդների շահերի պաշտպանվածությունը երաշխավորող խաղատնային գործունեություն իրականցնող սուբյեկտ:

Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` շահումով խաղերի եւ խաղատների գործունեության մասին ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ «Փարիզյան» խաղատան կողմից օրենքի խախտումով գործունեություն իրականացնելու, մասնավորապես` թույլատրելի 7-ի փոխարեն 10 խաղասեղան օգտագործելու վերաբերյալ:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ֆինանսների նախարությունը դեռեւս 2011 թվականի փետրվարի 16-ին հաստատել է «Լեքս Փարթներս» իրավաբանական գրասենյակի կողմից կազմված` «ՏԵՄՊ ՍԷԹ» Ընկերության խաղատան եւ շահումով խաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը նոր խմբագրությամբ, որի 1-ին պարբերության 2-րդ կետի համաձայն Ընկերությունում կարող է շահագործվել 13 խաղասեղաններ:

Նշվածից ակնհայտ երեւում է որ ՀՀ Վերասհկիչ պալատի երզակացությունը «Փարիզյան» խաղատան մասով ամբողջությամբ անհիմն է»:

Տպել
Ամենաշատ