News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպումից հետո շատ կարճ պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել, թե Սիրիայի հարցում Թուրքիայի եւ Իրանի տեսակետները շարունակում են տարբեր մնա։  Իրանի միջուկային ծրագրի հետ կապված 5+1 երկրների հետ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու հետ կապված հարցին ի պատասխան, Էրդողանը նշել է, թե այդ ուղղությամբ էլ դեռ հստակեցված որոշում չկա։

Նշենք, որ Իրանում Թուրքիայի վարչապետն արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարարի, փոխնախագահի, Խորհրդարանի նախագահի հետ։ Նախագահ Ահմադինեժադի հետ հանդիպումից հետո նախատեսված է հանդիպում Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Խամենեիի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ