News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է երիտասարդ գիտնականների խորհրդի  հետ, որոնց Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել: NEWS.am-ին ԿԳՆ մամուլի ծառայությունից  ասացին, որ հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները Կրթության եւ գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շուրջ նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին: Աշխատակարգը ձեւավորվել է գիտնականների առաջարկությամբ, աշխատակարգի համաձայն գիտնականներն իրենք պետք է կատարեն գումարի բաշխումը:

Նախարարն  իր խոսքում նշել է. «Ցավալի է, որ  երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջեւ ծրագիրն  իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել, եւ  ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսեւորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե  ինչպես, եւ աշխատանքային որ խմբի կողմից`  տեխնիկական խնդիր է»,- հանդիպաման ժամանակ ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտնականների բոլոր վիճահարույց հարցերը, նախարարի եւ խորհրդակցության խմբի անդամների միջնորդությամբ կայացվել է վերջնական որոշում աշխատակարգի վերաբերյալ:Նախարարը հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները ի վիճակի կլինեն արագ տեմպերով կյանքի կոչել երիտասարդ գիտնականների աջակցության եւ գիտական ներուժի բացահայտման ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ