News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ժամկետային զինծառայող Մաքսիմ Ժուրավլյովը, ում մեղքով մահացել էր գումարտակի հրամանատարը, երբ կրծքով փակել էր սխալ նետված նռնակը, կարող է դատապարտվել հինգ տարով: Ինչպես ասում են ծառայակիցները, զինվորը չի կարողանում ուշքի գալ տեղի ունեցածից, եւ պարբերաբար խոսում է ինքնասպանության մասին:

Նա դժվարությամբ է ապրել այս գիշեր, նյարդային խնդիր ունի: Զինվորին տեղափոխել են բուժմաս եւ նա գտնվում է սպաների եւ հոգեբանների մշտական հսկողության տակ:

Նշենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Ամուրի շրջանի զորահարթակում անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ: 31-ամյա մայոր Սերգեյ Սոլնեչնիկովը հերոսաբար զոհվել է` մարմնով փակելով պայթյունի պատրաստվող նռնակը: Նրան կյանքով են պարտական նվազագույնը 10 ժամկետային զինծառայողներ:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ուսումնավարժանքների ընթացքում զինվորները նռնակներ են նետել, այդ թվում` մարտական: Դրանցից մեկը սահել ու ընկել է նրանց կողքին:

Այնուհետեւ ամեն ինչ ակնթարթային արագությամբ է տեղի ունեցել: Սոլնեչնիկովը որոշում կայացնելու համար մի քանի վայրկյան է ունեցել: Մայորը ժամկետայինին հրել է դեպի զինվորների խումբը, որոնք սպասում էին իրենց հերթին, եւ նռնակը ծածկել իր մարմնով:

Վիրավոր սպային արագ հասցրել են Բելոգորսկի զինվորական հոսպիտալ: Մեկուկես ժամից ավելի ռազմական բժիշկները պայքարել են մայորի կյանքը փրկելու համար, սակայն վերքերը չափազանց լուրջ են եղել եւ նրան փրկել չի հաջողվել:

Սոլնեչնիկովի փրկած զինվորների մայրերը դիմել են բանակային շտաբ` խնդելով հետմահու պարգեւատրել հրամանատարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ