News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն մարտի 28-ին ընդունել է Շվեդիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր այդ երկրի Արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության պետ Բյորն Լիրվալը (Björn Lyrvall): NEWS.am-ին «Ժառանգության» նախընտրական շտաբից հայտնեցին, որ պատվիրակության կազմում էր նաեւ Շվեդիայի արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարտին Հագսթրյոմը (Martin Hagström): Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական, տարածաշրջանային մարտահրավերներին վերաբերող հարցեր: Հյուրերի խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանում նախընտրական իրավիճակը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ