News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր` մարտի 29-ին 2012 թ. առաջին անգամ գերազանցեց 1դոլար/391 դրամ հոգեբանական շեմը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 391.25 դրամ:

Հատկանշական է, որ բոլոր 11 գործարքներն իրականացվել են հենց այդ փոխարժեքով: Սակայն նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է 392 դրամով, թեեւ պահանջարկի փոխարժեքը նվազել է մինչեւ 390.75 դրամ:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1 մլն դոլար: Առավել հավանական է, որ ԿԲ-ն չի միջամտել փոխարժեքին:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 390 դրամ, վաճառքը սկսում է 392 դրամից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ