News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի ասորական մշակույթային կենտրոնի կողմից թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարկչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն արժանացել է «Ասորական մշակույթային պարգեւ» մրցանակին։

Ինչպես տեղեկացնում է Suriyaniler.com կայքը, մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին Ստոկհոլմի Botykyrka ասորական մշակույթային կենտրոնում։  Քանի որ Զարաքոլուն Թուրքիայում գտնվում է կալանքի տակ, նրա մրցանակը եւ 5000 կրոն գումարը տրվել է գրող Ֆեյազ Քերիմոյին՝ Զարաքոլուին փոխանցելու համար։

Ռագըփ Զարաքոլուն ձերբակալվել է 2011-ի նոյեմբերին՝  KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-ենթադրաբար PKK-ի քաղաքացիական կառույց) գործով։ Մեղադրական զեկույցում Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարի ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ