News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը մահացու վիրավորանք է հասցրել Բեքհեմների ընտանիքին, չկարողանալով հիշել նրանց անունները:

Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների միջնեկ որդին` 9-ամյա Ռոմեոն հիացած է Բիբերի երգերով: Ռոմեոյի ծննդյան օրը ծնողները նրան տարել են ձայնագրման ստուդիա եւ ծանոթացրել իր կուռքի հետ:

Դեռահասների սիրելին մտերմիկ զրուցել է տղայի հետ, խոստացել նրան կիթառ ուղարկել` ինքնագրով եւ պահել խոսքը: Սակայն կիթառի վրա մեծ տառերով գրված է եղել. «Ջոլի-Փիթի Փաքսին»: Հավանական է, Ջասթինի օգնականները ինչ-որ բան շփոթել են եւ պատահաբար են Ռոմեոյին ուղարկել այն կիթառը, որը նախատեսված է եղել Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի 8-ամյա որդու համար:

Չարժե խոսել այն մասին, որ իր կուռքի նման վերաբերմունքը շատ է տխրեցրել Ռոմեոյին, հաղորդում է «Կլեոն»:
Բարեբախտաբար, Բեհքեմները ամեն բան կատակի են տվել եւ չեն վիրավորվել Բիբերից:

Ոչինչ չի հաղորդվում, թե արդյոք ստացե՞լ է Ջոլի-Փիթի Փաքսը «Սիրելի Ռոմեոյին» վերտառությամբ կիթառը: Եթե այդպես է, ապա Ջասթինից կարող է վիրավորվել նաեւ Հոլիվուդի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ