News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը մահմեդականության արմատական չորս քարոզիչների առջեւ փակել է երկրի մուտքը: Վերջիններս Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների միության կողմից հրավիրվել էին Լե Բուրժե կոնֆերանսի մասնակցելու համար:
Այդ մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները` հղում անելով ԱԳՆ-ին եւ ՆԳՆ-ին:

Մուտքի համար մերժվել են Աքրիմ Սաբրին, Այեդու Աբդալա Քարնին, Սաֆաթ Հիջազին եւ Աբդալա Բասֆարին:  Ինչպես մեկնաբանում է կոմյունիկեն,  քարոզիչները հայտարարություններ էին արել, որոնք ատելության եւ բռնության կոչ էին պարունակում:

Մարտի 26-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արգելել է երկիր մուտք գործել մահմեդական  արմատական աստվածաբաններին, որոնք մտադիր էին մասնակցել  Իսլամական ապրիլյան կոնֆերանսին, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ թերթը:

Որոշումն ընդունվել էր Ֆրանսիայի հարավում վերջերս տեղի ունեցած ողբերգության ազդեցության տակ, որի գլխավոր գործող անձ էր դարձել արմատական իսլամիստ Մոհամեդ Մերան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ