News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը շարունակվում է` անկախ նախագահական ընտրությունների ելքից: Այսօր` մարտի 29 -ին, լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա` հարցի էվոլյուցիային հետեւում են մի քանի երկրներ, եւ եթե Ֆրանսիան ընդունի օրինագիծը, ապա բացառված չէ, որ նրան միանան եվրոպական մի քանի երկրներ:

Ըստ նրա` հայ ուսումնասիրողները, որոնք մասնակցել են «Թուրքական  գործոնը Մերձավոր Արեւելքում եւ հետխորհրդային տարածաշրջանում» կոնֆերանսին, որը տեղի էր ունեցել մարտի 21-ին Մոսկվայում, ռուսական կողմին կոչ էին արել միանալ այդ գործընթացին:  Եվրոպան, ավելացրել է նա, այդ ուղղությամբ մի քայլ առաջ է գնում` ցեղասպանության ճանաչումից անմիջապես հետո սահմանվում է դրա ժխտման համար պատասխանատվություն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նման օրինագիծ էր ընդունել հունվարի վերջին, սակայն փետրվարին հանրապետության Սահմանադրական խորհուրդն այն մերժել էր  Սահմանադրությանն անհամապատասխան լինելու պատճառաբանությամբ:

Այնուամենայնիվ, նման օրինագիծ կազմել են խոստանում  երկու թեւերի նախագահի թեկնածուները` աջ թեւից Նիկոլա Սարկոզին, ձախից` Ֆրանսուա Օլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ