News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` արագորեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Այդ մասին նրանք ասել են Nouvelles d`Arménie հանդեսին տված հարցազրույցում:

«Ես պարտավորություն եմ վերցրել եւ կկատարեմ այն: Դա իմ պարտականությունն է որպես հանրապետության նախագահ` պաշտպանել ֆրանսիական քաղաքացիներին, որոնց ժխտումէ  սպառնում»,- ասել է Նիկոլա Սարկոզին եւ հավելել. «Կառավարությունն արդեն աշխատում է նոր օրինագծի վրա… Տեքստը կարող է ընդունվել խորհրդարանի լիազորությունների հաջորդ ժամկետի սկզբին»: Նա նշել է, որ հաշվի են առնվելու Սահմանադրական խորհրդի որոշումը:

Նրա մրցակիցը` Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ իրականում ցանկանում է «ժամկետի սկզբում, հանգիստ պայմաններում իրակաանցնել ցեղասպանության ժխտման քրեականացումը»:

«Ես համոզված եմ, որ դա պետության պարտքն է` ճանաչել ցեղասպանությունները, որոնք ապացուցված են պատմական հետազոտություններով, իսկ ժխտումը բռնության դրսեւորում է, որ տեղ չունի մեր հանրապետությունում»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության, ժխտման քրեականացման մասին օրենքը հայտարարել էր  ոչ սահմանադրական:

Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենքն ընդունվել էր  Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ վավերացվել Սենատում հունվարի 23-ին:

Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում, որն էլ հակասահմանադրական էր ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ