News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն, այսօր` մարտի 29-ին, հավանություն է տվել «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Օրենքի փոփոխությունները միտված են ազատականացնելու սերմերի շուկան։ Այն նախատեսում է, որ տնտեսվարողները կարող են առանց սահմանափակման ՀՀ տարածք ներմուծել բույսերի ցանկացած սորտի սերմացու։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ հայտարարել է, որ  էապես պարզեցվում է Հայաստան սերմերի ներկրման խնդիրը, ինչը մեծ օգնություն է այս ոլորտով մասնագիտորեն զբաղվողների համար։

Նշենք, որ գործող օրենքով սերմեր ներմուծելու համար տվյալ սորտը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում անցնի տնտեսական օգտակարության փորձարկումներ եւ գրանցվի: Սակայն մի շարք տնտեսվարողներ դժգոհություն են հայտնում, որ այդ գործընթացը ընթանում է բյուրոկրատական քաշքշուկներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ