News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի` ոստիկանության 2011-ի գործունեության վերաբերյալ գնահատականին:

Ոստիկանությունն անդրադարձել է միայն մեկ դրույթի եւ իր նշել.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում նշվել է, որ հաճախ անձնագրային եւ վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում անհիմն մերժվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը` հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:

Հայտնում ենք մեր անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականի վերաբերյալ եւ պարզաբանում հետեւյալը`

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն առանց հաշվառման բնակվելու համար:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 18-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումների 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:

Այսինքն, պետական ռեգիստրում հաշվառում վարելը եւ անձնագրավորումը  միմյանց հետ փոխկապակցված իրավաչափ ընթացակարգեր են, որոնց շնորհիվ իրացվում է  բնակչության պետական ռեգիստրում օրենքով նախատեված քաղաքացու հաշվառվելու պարտականությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ ՄԻ պաշտպանի` ոստիկանության գնահատականում մի շարք թերություններ էին մատնանշվել: Օմբուդսմենն իր գնահատականում, մասնավորապես, ընդգծել էր.

«• Որոշ դեպքերում  հետաքննության եւ նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

• Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ:

• Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավել (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ