News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մոսկվայի տանը» մարտի 29-ին ամփոփել են մայրաքաղաքային դպպրոցների ավագ դասարաններում կայացած ռուսաց լեզվի Օլիմպիադայի արդյունքները:

Ինչպես հաղորդել են NEWS.am-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնից մարտի 17-ին կայացած Օլիմպիադային մասնակցել են 110 դպրոցականներ 22 դպրոցներից, այդ թվում «Քվանտ» վարժարանից, «Այբ» ավագ դպրոցից, «Անանիա Շիրակացի» կրթահամալիրից: Դպրոցականներին հատկացվել է 4 ժամ, որի ընթացքում նրանք պետք է շարադրություն գրեին «Իմ ռուս ընկերը» թեմայով:

Էդգար Հարությունյանը (Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոց) խոստովանել է, որ ինքը ռուս ընկերներ չունի, բայց ռուսական հեքիաթներ կարդալով նա հասկանում է ռուսական հոգին, եւ հույս ունի, որ Օլիմպիադայում հաղթելուց հետո ռուս ընկերներ ձեռք կբերի: Էդգարը զբաղեցրել է երրորդ տեղը եւ ստացել թվային տեսախցիկ:

Սոնա Արսենյանի («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր) աշխատանքի բարդ կառուցվածքը, որտեղ նա շփվում է իր վիրտուալ ռուս ընկերների հետ, նրան դարձրել է հաղթող երկրորդ տեղի համար, որի շնորհիվ էլ նա ստացել է մեդիա-ձայնարկիչ:

Օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Թամարա Հովհաննիսյանը (թիվ 119 դպրոց), ով իր ռուս ընկերոջը համարել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգը` քաղաք, որի հետ նա կապված է հոգեւոր կապերով, որտեղ նա ապրել է:

Թամարան նոթբուք է ստացել:

Եւս 4 դպրոցականներ` Հարութունյան Մերին (Չեխովի անվան, թիվ 55 դպրոց), Խաչատրյան Դիանան (Ա. Գալստյանի անվան թիվ 83 դպրոց), Հարութունյան Սեդան (թիվ 109 դպրոց) եւ Հարութունյան Լուսինեն (թիվ 119 դպրոց) պարգեւատրվել են պատվոգրերով եւ գրքերով: Ժյուրին շեշտել է նրանց շարադրությունների ստեղծագործական ոճը եւ գրագիտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ