Չինաստանում տիբեթցի 20-ամյա վանականն այրել է իրեն` դրանով իր բողոքը հայտնելով Տիբեթի չինական օկուպացիայի դեմ:
Հնդկաստանում տիբեթցի ներգաղթյալ վանականների խոսքով, մահանալով, երիտասարդը կարգախոսներ է բացականչել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միայն նախորդ տարի ավելի քան 30 մարդ ինքնահրկիզման է դիմել Չինաստանի տիբեթյան շրջաններում` ընդդեմ չինական կառավարման:
Պատմության տարբեր ժամանակահատվածներում Տիբեթն անկախ է եղել կամ գտնվել է Մոնղոլական կայսրության կամ Ցին կայսրության գերիշխանության տակ:
1950 թվականին Տիբեթն անցել է Չինաստանի վերահսկողության տակ` Չամդոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո:
Ներկայումս Չինաստանի իշխանությունների գործողությունները տիբեթցիների հոգեւոր առաջնորդ Դալայ-լաման գնահատում է որպես մշակութային ցեղասպանություն: