News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը «երկակի խաղ է» խաղում Իրանի հարցում. փորձում է ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել, եւ միաժամանակ հեռու մնալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման  կարծիք հայտնեց փորձագիտական շրջանակների աղբյուրը` ցանկանալով անհայտ մնալ:

Մեկնաբանելով «Foreign Policy»-ի այն հրապարակումը, թե Իսրայելը մուտք ունի Ադրբեջանի տարածքում գտնվող ավիաբազաներ, զրուցակիցը նշեց, որ նշված հրապարակումը երկակի մոտեցման դրսեւորումներից է: «Պատահական չէ, որ տեղեկատվությունը հայտնվել է  հենց ամերիկյան պարբերականում»,-նշեց աղբյուրը` ավելացնելով, որ նախկինում եւս նման մոտեցում նկատվել է, երբ Իսրայելի կողմից նյարդայնության նշանների բացակայության դեպքում  ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Իսրայելին հանգստության կոչ են արել:

Զրուցակցի կարծիքով` ԱՄՆ-ը, թերեւս, դեռ վերջնականապես չի որոշել, թե  կոնկրետ ինչ է ցանկանում եւ ինչպես պետք է լուծի իրանական հարցը: Առայժմ Վաշինգթոնը բավարարվում է շանտաժով` Իրանին վախեցնելով Իսրայելի հարձակմամբ:  Միաժամանակ  ԱՄՆ-ն  պաշոնապես կարծես մնում է մի կողմ քաշված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ