News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 29-ին, ընդունել է «Ռուսական խոսքի օրերի» շրջանակներում Ռուսաստանից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում ՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին՝ այն դիտարկելով ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա խորացման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ