Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել է Ամասիա նահանգի Մերզիֆոնի շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցի։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Էրթուղրուլ Գյունայը տեղում ծանոթացել է եկեղեցու վերանորոգման աշխատանքներին՝ նշելով, թե նախարարության կողմից լրացուցիչ գումար կհատկացվի կիսատ մնացած աշխատանքները մինչեւ ամռան վերջ ավարտին հասցնելու համար։
Մերզիֆոնի հայկական եկեղեցին վերոնորոգումից հետո գործելու է որպես մշակույթային կենտրոն։
Նշենք, որ Մերզիֆոնի հայկական բողոքական եկեղեցին գործել է մինչեւ Ցեղասպանությունը։ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո այն մինչեւ 1980-ականները գործել է որպես Doğan Sineması մշակույթային կենտրոն, այնուհետ հանձնվել է Կրոնական գործերով վարչությանը։ Ավելի ուշ այն տրվել է Մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը։