News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Երեւանի կենտրոնում, Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Հիշեցնենք, որ  մայրաքաղաքի կենտրոնում  Մանթաշովի արձանը տեղադրելու մասին  Երեւանի քաղաքապետի որոշումը դեռեւս 2011 թ. հունիսի 20-ին էր եղել: 

Որոշման համար հիմք էր հանդիսացել Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը:

Ավելացնենք, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման եւ  բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ