News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հայտնի երգիչ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող Էլթոն Ջոնը մտադիր է երկրորդ անգամ հայր դառնալ:

Ինչպես հաղորդում է WDay.ru-ն` վկայակոչելով Էլթոն Ջոնին մոտ կանգնած աղբյուրները, գործընթացն արդեն սկսված է: «Դեյվիդն ու Էլթոնը երբեք էլ չեն թաքցրել, որ երազում են մեծ ընտանիքի մասին, եւ, թվում է, հասել է հարմար պահը: Այնպես որ, շուտով ընտանիքում կհայտնվի չորրորդ մարդը: Էլթոնն ու Դեյվիդը հուզված են. նրանք վայելում են հայրության յուրաքանչյուր վայրկյանը»,-հայտարարել է աղբյուրը:

Նշենք, որ Էլթոն Ջոնն ու նրա զուգընկեր Դեյվիդ Ֆերնիշը  առաջին անգամ ծնող են դարձել 2010թ-ին, երբ փոխնակ մայրը նրանց համար լույս աշխարհ էր բերել որդուն` Զաքարիին: Նշենք, որ «ամուսինները» մինչ օրս էլ չգիտեն, թե իրենցից ով է դարձել Զաքարիի կենսաբանական հայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ