News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում եւ հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետեւողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ եւ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ:

«Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելուն դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն:

Ձեր ազնիվ եւ անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ եւ արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, եւ ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը»,-ասված է ոստիկանապետի խոսքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ