News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում, մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող կրպակների ապամոնտաժման գործողությունները եւ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը:

«Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում եւ աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող եւ հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում եւ օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման: Ոստիկանությունը մեկ անգամ եւս հորդորում եւ պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ   կատարելուց, սադրանքներից եւ իրավիճակի անհարկի սրումից:

Ի դեպ, այսօր ոստիկանության ծառայողները Մաշտոցի պուրակի ակտիվիստներին զգուշացրել են իրենց հնարավոր գործողությունների հակաիրավական բնույթի եւ դրանից բխող հետեւանքների մասին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները հայտարարել էին, որ մտդիր են իրենց ուժերով ապամոնտաժել ապօրինի կառուցված կրպակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ