News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում, ապրիլի 23-ից 27-ը, կայանալու է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ իր պատրաստած զեկույցն է ներկայացնելու նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը ներկայացնելու է «Համացանցում եւ օնլայն մեդիաներում արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության պաշտպանությունը» զեկույցը (Փաստաթուղթ 12874):

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց. «Այսօր, ժամանակակից աշխարհում շատ կարեւոր է էլեկտրոնային մեդիաների ազատությունը: Եւ իմ զեկույցն ու բանաձեւի նախագիծը վերաբերում են այդ ոլորտի լրատվամիջոցների ազատությանը: Այդ ոլորտում ոչ թե պետք է սահմանափակումներ մտցվեն, այլ խրախուսվեն ազատությունները, հատկապես նոր տեխնոլոգիաների, Facebook-ի եւ սոցիալական այլ ցանցերի աշխատանքի խրախուսմանը»:

ԵԽԽՎ պաշտոնական կայքում նշված է, որ զեկույցը կներկայացվի ապրիլի 25-ին, սակայն չի բացառվում, որ ապրիլի 23-ին ԵԽԽՎ Բյուրոյի նիստի արդյունքում որոշակի ճշգրտումներ արվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ