News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքային դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել 38-ամյա սպամեր Լեոնիդ Կուվաեւին, ով մեղավոր է ճանաչվել մանկապղծության մեջ:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, 2005-ից չարագործը հնարովի անվան ներքո ծանոթացել է մանկատան եւ գիշերօթիկ դպրոցների 13-ից 18 տարեկան սաների հետ, ովքեր հոգեկան շեղումներ են ունեցել:

Նա մեղադրվում է հանցագործության 60 դեպքերի մեջ, այդ թվում սեքսուալ բնույթի բռնությունների, բռնաբարության, մինչեւ 16 տարեկան անձանց հետ սեռական ակտի մեջ մտնելու, նրանց մարմնավաճառության մեջ ներքաշելու եւ անչափահասներին հանցագործության դրդելու մեջ:

Կուվաեւը պատիժը կրում է խիստ ռեժիմի կալանավայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ