News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայից ներգաղթած 29-ամյա Իգոր Վովկիվինսկին, որն ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ մարդն է ճանաչվել, չի կարողանում համապատասխան կոշիկ գտնել:

Ինչպես հաղորդում է  «Ռուսաստանի ձայնը», ուկրաինական արմատներով եւ 2,34 մետր հասակով հսկան ընդամենը մեկ զույգ կոշիկ ունի` ութ տարվա հնության, որը կարել է գերմանացի վարպետը, բայց այն եւս այնքան էլ հարմար չէ, քայլելիս ցավեցնում է: 

Վովկիվինսկին դիմել է կոշիկ արտադրող բոլոր խոշոր ընկերություններին` իր համար կոշիկ կարելու խնդրանքով, բայց արձագանքել է միայն Reebok մարզական ընկերությունը: Նրա ներկայացուցիչը խոստացել է օգնել, բայց ասել է, որ պատվերով կոշիկները կարժենա շուրջ 15 հազար դոլար:

Անհրաժեշտ միջոցները հավաքելու համար նա մարտի 6-ին համացանցում «Հովանավորիր ինձ» կայքում հայտարարություն է տեղադրել: Մի քանի շաբաթում ուսանողին ավելի քան 30 հազար դոլարի նվիրատվություն են կատարել` կրկնակի ավելի այն գումարից, որն անհրաժեշտ էր նոր զույգ կոշիկի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ