News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների շարքերը շարունակում են նոսրանալ: Այսօր` մարտի 29-ին եւս հինգ թեկնածուներ են հրաժարվել հետագա պայքարից:

Այդ թեկնածուներն են Ալեքսանդր Հակոբյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (թիվ 14 ընտրատարածք), անկուսակցականներ Ատոմ Պետրոսյանը (թիվ 20 ընտրատարածք), Էդուարդ Չատինյանը (թիվ 32), Արտակ Սիսակյանը (թիվ 37) եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրվա Սամվել Բաբայանը:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, ավելի վաղ 17 թեկնածուներ, այս կամ այն պատճառով, (ինքնաբացարկ, գրանցման մերժում) դուրս էին մնացել պայքարից:

Թիվ 2 ընտրատարածքում Հայկ Հայրապետյանն ու Ալբերտ Սարգսյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:

Թիվ 7-ում պայքարից հրաժարվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, թիվ 10-ում հանձնաժողովը չի գրանցել Խաչատուր Սուքիասյանին, իսկ 11-ում` ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանին: Թիվ 17-ում ընտրապայքարից հրաժարվել է Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, 18-ում` Հենզել Առաքելյանը, 21-ում` Գագիկ Մարգարյանը, 22-ում Վահագն Հակոբյանը, 24` Մասիս Մելքոնյանը, 26` Հակոբ Հակոբյանը, 27` Մանուկ Հակոբյանը, 29` Գրիգոր Դանիելյանը, 30` Սենիկ Էլվինյանը, 31` Սամվել Սամվելյանը, 40` Երվանդ Չիլինգարյանը, 36` Սուրիկ Գրիգորյանը:

Այսպիսով, առաջադրված 180 թեկնածուներից 22-ն արդեն լքել է ընտրապայքարը, սպասենք նոր բացարկների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ