News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի մասնագետները ռեկորդային մագնիսական դաշտ են ստեղծել, որի մագնիսական ինդուկցիան կազմել է 100 տեսլա: Համեմատության համար նշենք, որ մեր մոլորակի բնական մագնիսական դաշտը 2 մլն անգամ փոքր է:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, գիտնականները փոքր քայլերով գնում էին դեպի այդ նվաճումը, որը տեւել է 15 տարի:

Նշենք, որ 1 տեսլա ինդուկցիայով մագնիսական դաշտը ստեղծում է, օրինակ, դինամիկ, 3 տեսլա ինդուկցիայով մագնիսական դաշտը` ժամանակակից մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ, 10 տեսլա ինդուկցիայով մագնիսական դաշտը` արեւային բիծ:

16 տեսլա ինդուկցիայով մագնիսական դաշտն ունակ է մագիսական լեւիտացիայի շնորհիվ օդ բարձրացնել գորտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ