News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի կնոջ, Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի կոշիկներն այսօր` մարտի 29-ին, վաճառվել է աճուրդում 43 հազար եվրոյով, որը 14 անգամ գերազանցել է անվանական գինը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Daily Mail-ը, սպիտակ ատլասից հին ֆրանսիական կոշիկը աճուրդի է հանվել Թուլոնում:

Նշվում է, որ Մարիա Անտուանետան, ամենայն հավանականությամբ, 1790-ի հուլիսի 14-ին, Բաստիլի գրավման օրը եղել է հենց այդ կոշիկներով:

Չի հաղորդվում, թե ով է գնել կոշիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ