News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ սանկցիաներից հետո, իրանական նավթը կարող են ավելի մեծ ծավալներով ձեռք բերել Թուրքիան եւ Իրանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Պադովայի համալսարանի միջազգային տնտեսական քաղաքականության պրոֆեսոր Լեոնարդո Աստան` մեկնաբանելով Եվրամիության էմբարգոյի հնարավոր հետեւանքները:

Պատասխանելով այն հարցին` արդյոք էմբարգոն կարող է Իրանում նավթի ավելցուկ գոյացնել, որն այն ցածր գներով կվաճառի հարեւան երկրներին, Լ. Աստան նշեց, որ նման բան դժվար թե տեղի ունենա: «Ավելի հավանական է, որ այդ նավթը ձեռք բերեն այլ երկրներ` օրինակ Չինաստանը եւ Թուրքիան: Դրանից բացի, այդպիսի զարգացումը կարող է բարձրացնել համաշխարհային գները, եւ Իրանը կկարողանա, նույնիսկ նվազեցնելով արդյունահանման մակարդակը, ստանալ քիչ թե շատ համադրելի արտահանման եկամուտներ», – նշեց Լ. Աստան:

Պատասխանելով Իտալիայի հնարավոր դիրքորոշման մասին հարցին (Իտալիան ԵՄ-ում իրանական նավթի խոշորագույն ներմուծողն է)` նա նշեց սպասվող զգալի կորուստները: «Դրա հետ չի կարելի չհամաձայնվել: Սակայն հենց այդ պատճառով կասկածում եմ, թե Իտալիան կհամաձայնի այդպիսի որոշմանը», – նշեց փորձագետը:   

Համաձայն ԱՄՆ էնէրգետիկ տեղեկատվության դեպարտամենտի (EIA) տվյալների` 2011թ, 1-ին կիսամյակի դրությամբ Իտալիան Իրանից ներուծում էր օրական 183 հազ բարել, կամ ընդհանուր նավթի ներուծման 13%-ը:

Նույն ժամանակաշրջանում Թուրքիան ներմուծում էր 182 հազ բարել/օր իրանական նավթ, կամ իր ընդհանուր նավթի ներմուծման 51%-ը: Դրա հիմնական գնորդն է հանդիսանում նավթավերամշակող Tupras պետական ընկերությունը: Ինչպես մարտի սկզբին հաորդում էր Platts-ը, ընկերության ներկայացուցիչները բանակցում էին ամերիկյան կողմի հետ` իրանական նավթի մատակարարումը պահպանելու համար: Դրա հետ մեկտեղ, Goldman Sachs ներդրումային ընկերությունը, մարտին հրապարակված իր հաշվետվության մեջ, նշել է, որ թուրքական բանկերի նկատմամբ Արեւմուտքի աճող ճնշման պատճառով, Թուրքիայի համար ավելի է դժվարանում ձեռքբերել իրանական նավթը, հաղոդում է Businessweek-ը: Ընդհանուր առմամբ, սակայն, թուրքական ընկերությունը շարունակում է համեմատաբար լավ վիճակուь մնալ:

Ինչպես հաղորդում է Reuters Italia-ն, մեկ շфբաթ առաջ իտալական ENI էներգետիկ կոնցեռնի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին հիշեցրեց, որ իրանական կողմը պարտք է իրենց $1 – 1,4 մլրդ դոլար: Դրա շորհիվ Իտալիայի վրա չի տարածվի էմբարգոն, քանի դեռ Իրանը նավթ կմատակարարի ի հաշիվ մարվող պարտքի:

Այդուհանդերձ, Chatham House-ը, որը վերլուծել է իրանական նավթի էմբարգոյի հնարավոր հետեւանքները, թվարկել է պատճառները, որոնք գործնականում կդժվարացնեն էմբարգոյի վերահսկելիությունը: Նախ, արդյունահանվող նավթի զգալի մասն Իրանը պսհեստավորում է Եգիպտոսում: Դրանից բացի, իրանական նավթից պատրաստած թուրքական նավթամթերքում դժվար կլինի ստուգել իրանական նավթի առկայությունը: «1951 թ. սկսած նավթի էմբարգոները` մեկը մյուսի հետեւից, չէին հասնում իրենց նպատակներին», – նշվում է վերլուծության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ