News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական երկրի զինված ուժերին կարգադրել է կործանել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն կամ նրա մասերն սպառնան երկրի տարածքին: Զավթման հնարավորության մասին որոշումն ընդուվել էր անվտանգության ազգային խորհրդի նիստում, որը գլխավորում է վարչապետ Յոսիհո Նոդան: 

Տոկիոն մտադիր  է դրա համար օգտագործել երեք ռազմանավ, որոնք հագեցված են «Իջիս» բազմաթիրախային հետախուզման եւ որոնման համակարգով, եւ որոնք կտեղակայվեն ճապոնական եւ Հարավչինական ծովում:  Այդ նավերը կքողարկեն Ֆ-15 կործանիչները: Հնարավոր զավթման երկրորդ գիծը կկազմեն ցամաքային յոթ «Փեթրիոթ» ՊԱԿ-3 ՀՀՊ-ներ:

Իր հերթին կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձումիրան բնակչությանը կոչ է արել սովորական կյանք վարել, քանի որ բնականոն պայմաններում Ճապոնիայի տարածքում հրթիռի անկումը քիչ հավանական է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի արհեստական արբանյակ  «Քվանմյոնսոն-3»-ով հյուսիսկորեական «Ընհա-3» հրթիռակրի մեկնարկը Փհենյանը մտադիր է իրականացնել ապրիլի 12-ից 16-ը: Այն իրականացվում է ԿԺԴՀ-ի հիմնադիր, գեներալասիմուս Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի առթիվ: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Փհենյանին կոչ են արել հրաժարվել այդ ծրագրերից: ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւը արգելում է ԿԺԴՀ-ին բալիստիկական հրթիռների տեխնոլոգիաների կիրառմամբ բոլոր գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ