News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահհ Ուգո Չավեսը նախազգուշացրել է սպասվող նախագահական ընտրությունների բռնի ելքի հնարավորության մասին եւ սպառնացել ազգայնացնել բոլոր մասնավոր բանկերն ու ձեռնարկությունները, որոնք կաջակցեն ընդդիմադիրների` երկրի իրավիճակն ապակայունացնող գործունեությանը:

Բոլիվարյան հեղափոխության առաջնորդը միաժամանակ հայտարարել է, որ իր հաղթանակին չի կասկածում, բայց մրցակիցները կարող են վիճարկել արդյունքները` բռնություն կիրառելով:

Նա նշել է, որ վատ չէր լինի հայրենիքի եւ ժողովրդի տնօրինմանը հանձնել մասնավոր բանկերը, ինչպես նաեւ որոշ ազգային  եւ միջազգային խոշոր ձեռնարկություններ:

«Նման ձեռնարկությունների ազգայնացման հրամանը ավելորդ չի լինի նրանց` պետության դեմ ուղղված  գործունեության լույսի ներքո», - Հայտարարել է Ուգո Չավեսը Թերեզա Կարենիոյի թատրոնում ելույթի ընթացքում, հաղորդում է  KM.RU-ն` հղում անելով  Globovision-ին:

Սա նախագահի կողմից առաջին սպառնալիքը չէ: 2012թ. հունվարի վերջին Չավեսը հայտարարել է, որ երկրում կարող են ազգայնացվել Վենեսուելայի խոշորագույն մասնավոր բանկերը, որոնք հրաժարվում են ֆինանսավորել երկրի կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական նախագծերը: Այն ժամանակ խոսքը երեք բանկերի մասին էր`Banesco, Mercantil եւ Provincial.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ