News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը Հայաստանի հեռուստաընկերություններին զգուշացրել է` եթե քարոզարշավի ընթացքում` ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը իրենց եթերում հայտնվեն պատգամավորության թեկնածու երգիչներն ու դերասանները, դա կդիտարկվի որպես քարոզչական նյութի հեռարձակում:

«Այս փաստը մեզ հետ զրույցում երեկ ՀՌԱՀ-ում հաստատեցին: Այս զգուշացման արդյունքում «Հ2» հեռուստաընկերության տնօրինությունը հանրահայտ դերասան Երվանդ Մանարյանին տեղեկացրել է, որ քարոզարշավի օրերին նա չի կարող նկարահանվել «4+» սերիալում, քանի որ ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում: Իսկ որպեսզի վաստակաշատ դերասանը շարունակի նկարահանվել սերիալում, նա պետք է ինքնաբացարկ ներկայացնի եւ դուրս գա Կոնգրեսի համամասնական ցուցակից: Այլ կերպ ասած` կամ սերիալ, կամ պատգամավորության թեկնածու:

Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրկում չկա որեւէ հոդված, որը ՀՌԱՀ-ին իրավունք է տալիս հեռուստաընկերությունների առջեւ նման պահանջ դնել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ