News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ոստիկանությունը անցնող գիշեր ստուգայցեր է կատարել Թուլուզում եւ երկրի այլ քաղաքներում, որոնց ընթացքում  ձերբակալել են արմատական իսլամիստական խմբավորումների հետ կապի մեջ կասկածվող 20 անձինք:

Տվյալ պահին ավելի մանրամասն տեղեկություն չի հայտնվում, հաղորդում է  ZMAN.com-ը:

Անցյալ շաբաթ ահաբեկիչ Մոհամեդ Մերայի ոչնչացումից հետո ոստիկանությունը դեռեւս հաստատ չգիտի, թե արդյոք նա համախոհներ ունեցել է: Ֆրանսիայի գլխավոր դատախազ ֆրանսուա Մուլենը հայտարարել էր, որ ներկայումս Թուլուզի հրեական դպրոցի 4 մարդու եւ երեք զինծառայողների սպանության հետաքննությունը կենտրոնացված է հանցագործի համախոհների որոնման վրա: 

Տվյալ պահին նշված հանցագործություններին մասնակցության մեղադրանք է ներկայացվել Մոհամեդի եղբորը` Աբդելքադերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել