News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ քաղաքաշինության նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ քաղաքաշինության նախարության  գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն նախագծային փաստաթղթերի` քաղաքաշինական նորմերին համապատասխանության ապահովման ուղղությամբ:

• Նոր կառուցվող շենքերի մեծ մասը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

• Պատշաճ վերահսկողություն չի իրականացվել համայքների ղեկավարների` ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման եւ հետեւանքների վերացման պարտականության կատարման նկատմամբ:

• Նախարարության կողմից լիցենզավորված տարբեր կազմակերպություններ նույն շենքի վթարայնության աստիճանի վերաբերյալ քաղաքացիներին տվել են տարբեր եզրակացություններ:

• Աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման հերթացուցակում վերահաշվառելու գործընթացում առաջացել են հիմնավոր դժգոհություններ:

• Չեն ընդունվել «Քաղաքաշինական գործունեության հսկողության եւ վերահսկողության մասին», ինչպես նաեւ «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքները:

Արձանագրված դրական զարգացումները

Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են հատուկ կարգավորման ենթակա տարածքներում ՀՀ համայնքների կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեության, միասնական պահանջների եւ չափորոշիչների սահմանմանը, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման գործառույթների օպտիմալացմանը, դրանց իրագործման ժամկետների կրճատմանը, ինքնակամ շինարարության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի ժամկետների կրճատմանը եւ այլն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ