News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Թեեւ  Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակապահովության նպատակով 2011թ.  ներկայացրել է պետական բյուջեից 4 մլրդ դրամի ֆինանսական հայտ, սակայն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս դեպքում, հայտը չի բավարարվել, եւ ՀՀ-ում ապաստանած փախստականների հիմնահարցերից ամենակարեւորին՝ նրանց բնակապահովության խնդրին, լուծում չի տրվել:

• Շարունակել է ծանր մնալ հատկապես հեռավոր գյուղերում բնակվող փախստականների վիճակը, որտեղ Ադրբեջանից բռնագաղթած անձանց մեծ մասը դեռեւս բնակվել է կիսաքանդ շինություններում, վարձակալությամբ կամ  բարեկամների բնակարաններում:

• ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից չի երկարաձգվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ժամկետը այն փախստականների համար, որոնց նկատմամբ սկսվել է կարգավիճակի դադարեցման կամ չեղյալ հայտարարելու գործընթաց, եւ լիազոր մարմնի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում, չնայած որ նման երաշխիք սահմանված է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքով:

• Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում անձի տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տպագրվում են միայն անգլերենով՝ անտեսելով «Լեզվի մասին»  ՀՀ օրենքը եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:

•  Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով վերջիններիս հատկացված դոտացիաները բավարար չեն եղել:

• Գյուղական համայնքների ղեկավարները շատ դեպքերում մերժել են անձանց անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու խնդրանքը` հողի կամ այլ տեսակի հարկերի չվճարման պատճառաբանությամբ, խախտվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ապահովման պահանջները:

• Թեեւ իրականացված վարչական հսկողությանը, արդյունքում համայնքներում բացահայտվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, մարզպետների կողմից իրականացվող հսկողության գործընթացը դեռեւս բավարար արդյունավետ չի գնահատվել հարցված մասնագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

Արձանագրված դրական զարգացումները

• 2011թ. հունվարի 13-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որով սահմանված են  միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 14 ուղղություններ, եւ նախանշված նպատակներին հասնելու մեխանիզմներ:

• 2011թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ միգրացիայի պետական կարգա¬վորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվական¬ների գործողությունների ծրագիրը:

• Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:

• Ապահովվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ