News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 52-55 տոկոսը ծխողներ են:  Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը՝ հավելելով, որ նվազման միտում կա, 10 տարի առաջ տղամարդկանց 60 տոկոսն էր ծխում:

Ինչ վերաբերում է ծխող կանանց, ապա նրանց թիվը գյուղական համայնքներում շատ ցածր է, իսկ Երեւանում 35-55 տարեկան կանանց շրջանում ծխողները կազմում են 6-7 տոկոս: Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով՝ կանայք ավելի շատ ծխում են հասարակության համար՝ ինքնահաստատվելու, ազատ երեւելու նպատակով:

Նրա խոսքով՝ տարեկան Հայաստանում 3000-4000 մարդ է մահանում ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդություններից, իսկ դրա հետեւանքով կարող են առաջանալ  սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղ: Ի դեպ, սիրտ-անոթային հիվանդությունները մահացության կառուցվածքում կազմում են ուղիղ կեսը:

Անդրադառնալով ծխախոտի դեմ պայքարին օրենսդրական դաշտում, նա մատնանշեց հասարակական վայրերում ծխելն արգելելու խնդիրը: Չծխողները, ովքեր պարբերաբար ենթարկվում են ծխի ազդեցությանը, եւս գտնվում են ռիսկային խմբում, հատկապես՝ երեխաները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ քաղցկեղի դեմ պայքարի միությունը հրապարակել է 2012 թվականի «Ծխախոտի ատլասը», որտեղ ներկայացվել են աշխարհում ծխախոտի օգտագործման հետեւանքով մահացությունների տոկոսներն` ըստ երկրների։

Ծխելու հետեւանքով մահացող տղամարդկանց թվով աշխարհում առաջատարը Թուրքիան է՝ 37,6 տոկոսով, որին հետեւում է Ղազախստանը՝ 34,7 եւ Հայաստանը՝ 32,7 տոկոսով։

Զեկույցի համաձայն՝ ծխելու հետեւանքով մահացող կանայք Հայաստանում կազմում են 7,7 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ