News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետերբուրգցի ակտիվիստները, հանդես գալով նույնասեռական հարաբերությունների դեմ, դիմել են Սմոլնի` կոչ անելով թույլ չտալ Մադոննային գալ Ռուսաստան:

Ակտիվիստ Սերգեյ Սելյունին նամակ է ուղարկել Պետերբուրգւ կառավարություն, որտեղ առաջարկել է փակել Մադոննայի մուտքը Ռուսաստան` «սեքսուալ այլասեռվածության ագրեսիվ քարոզչություն» ձեւակերպմամբ: Արգելքի ժամկետը` «ցմահ»:

Առաջարկը դիտարկվել է օրինականության, կարգ ու կանոնի եւ անվտանգության հարցերով քաղաքային կոմիտեի կողմից: Հետագա քննության է ուղարկվել Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտե, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համաշխարհային փոփ-երաժշտության աստղ Մադոննան «անհեթեթ գազանություն» է անվանել անչափահասների շրջանում նույնասեռականություն քարոզելու համար տուգանք նախատեսող պետերբուրգյան օրենքը:

եւ հայտնել, որ կգա Սանկտ Պետերբուրգ, որպեսզի խոսի գեյ-հանրության անդամների հետ, օգնի նրանց, ուժ տա եւ ոգեշնչի բոլորին, ով ճնշված է կամ իրեն այդպես է զգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ