News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, մարտի 29-ին, Երեւանի Տարոնցիի փողոցից բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, ով 2011 թ. օգոստոսի 23-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Նույն օրը, ժամը 15.00-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դավիթ Դ.-ին, ով 2010 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Կիրովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու  մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ