UNICARD վարկային քարտերն արդեն իսկ կարել է ձեւակերպել «Յունիբանկի» գլխամասային գրասենյակում եւ բանկի 20 մասնաճյուղերում` «Ամիրյան», «Կինոնաիրի», «Օպերա», «Տերյան», «Կոմիտաս», «Դավիթաշեն», «Մալաթիա», «Ավան», «Զեյթուն», «Աշտարակ», «Արմավիր», «Արթիկ», «Տաշիր», «Գյումրի», «Վանաձոր», «Ալավերդի», «Սեւան», «Իջեւան», «Էջմիածին» եւ «Մարտունի» մասնաճյուղերում:
UNICARD վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին բանկ դիմելու օրը: Քարտի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Պարտադիր պայման է լավ վարկային պատմության առկայությունը: Վարկի գումարը կազմում է մինչեւ 150 հազար դրամ, մարման ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ:
Հաճախորդների սպասարկման հարմարավետության ապահովման նպատակով, շուտով UNICARD վարկային քարտը կտրամադրվի բանկի բոլոր 39 մասնաճյուղերում: