Հայտնի են այն հինգ անձանց անունները, ում Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին: Ավելի վաղ հայտնի էր, որ վարչությունը տեղեկանք չի տրամադրել գործարար, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանին եւ ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանին` «Խուճուճ Էդոյին»:
NEWS.am-ին հայտնի դարձավ, որ մերժվածների շարքում են նաեւ ՀԱԿ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը եւ Արմեն Սահակյանը (վերջինս ՀԱԿ համամասնական ընտրացուցակի 92-րդ համարն է):
Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը նաեւ տեղեկանք չի տրամադրել Դավիթ Մհերի Սեդրակյանին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջինս Էրեբունիի նախկին թաղապետ, հանրապետական ՄՀեր Սեդրակյանի որդին է, ով տեւական ժամանակ ուսանում է արտերկրում: