News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` մարտի 30-ին, մասնակցել է  «Ընդհանուր արժեքներից դեպի ընդհանուր շահ. տնտեսական ֆրանկոֆոնիայի մարտահրավերներն ու ընձեռած հնարավորությունները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանը:  Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական խնդիրների` ինչպես օրինակ փոքր եւ միջին ձեռներեցներին հուզող խնդիրների, արտահանման հարցերի եւ տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող հարցերի համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է աշխուժացնել կապերը եւ խթանել համագործակցությունը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջեւ եւ ընդհանուր արժեքներից անցնել տնտեսական շահերի:

Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի բարձր հովանու ներքո եւ նպատակ ուներ համալսարանական, գործարար շրջանակներին իրազեկել տնտեսական ֆրանկոֆոնիայի գաղափարի եւ դրա բազմաթիվ` նորարարական, մարդկային ու սոցիալական դրսեւորումների մասին, ինչպես նաեւ բացահայտել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջեւ ներդրումներն ու փոխանակումները դյուրացնող միջոցները:

Գիտաժողովին մասնակցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, պետական այրեր, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ