News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գնաճը 2012 թ. մարտին նախորդ տարվա մարտի նկատմամբ կազմել է 2.2 %: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նշենք, որ փետրվարին 12-ամսյա գնաճը 3 % էր, իսկ հունվարին`4.8 %:

Փետրվարի համեմատ մարտին տեղի է ունեցել ընդամենը 0.1 % գնաճ: Ընդ որում` նվազումը տեղի է ունեցել բացառապես պարենային ապրանքների մասով, իսկ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գներն աճել են: Պարենային ապրանքների գնանկման վրա անմիջական ազդեցությունն են թողել մրգի, կաթնամթերքի, ձվի, շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, մսամթերքի 3.0-0.2% գնանկումը: Մասնավորապես` կաթնամթերք ապրանքային խմբում տեղի է ունեցել պանրի մի շարք տեսակների էժանացում («Լոռի», «Չեդեր», տնական պանիր):

Ոչ պարենային ապրանքների գնաճի վրա ամենամեծ ազդեցություն թողել է բենզինի գնաճը` 1 ամսվա ընթացքում 3.5 %-ի չափով: Սակայն այդ թանկացումները հաշվի չեն առնում մարտի վերջերին բենզինի ու դիզվառելիքի մոտ 20 դրամ թանկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ