News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրություններում ամենահաջողակը կլինի այն ուժը, որը ցույց կտա «Երեք Հայաստաններից» ամենաճիշտը: Այսօր` մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է Ազգային ժողովում նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:

«Հայտնի է, որ արտասահմանցի հյուրերին ներկայացնում են Հայաստանի երեք տարբեր պատկերներ: Առաջինը ներկայացնում են իշխանության ներկայացուցիչները: Երկրորդը` ընդդիմությունը: Երրորդը` դա իրական երկիրն է, որտեղ մենք միասին ապրում ենք: Կարծում եմ, որ ընտրություններում ամենահաջողակը կլինի այն ուժը, որը ցույց կտա այդ իրական Հայաստանը»,-ասել է Իսագուլյանը:

Նրա կարծիքով, 2012-ի ընտրությունները եւ որակով եւ նշանակությամբ կլինեն ավելի կարեւոր, քան` նախորդները: Այդ հարցին մեծ ուշադրություն է հատկացվում, այդ թվում անցանկալի երեւույթների կապակցությամբ, որոնցից հնարավոր չի եղել խուսափել 2008-ի մարտի 1-ին: «Դրա համար էլ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի առաջիկա ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասարակությանն ապացուցենք ընտրությունների արդարացիությունը»,-շեշտել է Իսագուլյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական ընտրարշավի ելքից է կախված նաեւ 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ