News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական շուկայում մարտի 29-ին հայտնաբերված չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած եւ Հայաստան է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Այժմ Ծառայության կողմից  աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչով դիմել էր քաղաքացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, իսկ նման խախտումների դեպքեր հայտնաբերելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով (45-74-21):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ