News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին  պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու եւ հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:  Այսպես, Երեւանում ժամը 10:00–17:00 կհոսանքազրկվեն Բուռնազյան փողոցի 22-59 սեփական տները եւ Մուշական գյուղը. ժամը 12:00–17:00` Վարդաշեն 1-ին փողոցի 2-50 (զույգ), 2-րդ փողոցի 1-22,  5-րդ փողոցի 1-37 սեփական տները, ժամը 12:00–14:00` Արշակունյաց պողոտայի 65, Նորաշենի 39, 40 շենքերը։

Իսկ Արմավիրի մարզում ժամը 11:00–17:00 կհոսանքազրկվեն Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Լենուղի, Այգեվան գյուղերը։

«Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ  այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 1-80 հեռախոսահամարով»,- հայտնեցին Էլցանցերից:

Տպել
Ամենաշատ