News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սկանդալային գործարար Սերգեյ Մավրոդիին, ով փախել էր հիվանդանոցից, գտել են: Նրա փաստաբան Օլեգ Ցելեւիչը հայտնել է, թե Մավրոդին ձերբակալվել է եւ նրան կտեղափոխեն դատարան հարկերից խուսափելու գործի լսումների համար:

Ավելի վաղ MMM ֆինանսական բուրգը ստեղծողը տեսաուղերձում ասել էր, թե թաքնվում է այլ բնակարանում եւ համոզմունք հայտնել, թե իրավապահներին չի հաջողվի գտնել իրեն:

Հիշեցնենք, որ Մավրոդին, ով փախուստի էր դիմել Բոտկինի հիվանդանոցից` իր հետ տանելով սրտի սարքավորումը, հայտնում էր, որ մտադիր է անհետանալ մինչեւ ապրիլի 9-ը:

Բանն այն է, որ Մավրոդիին դատարանում սպասվող հայցերի վաղեմության ժամկետն ավարտվում է հենց ապրիլի 9-ին: Դատական նիստը նշանակված էր մարտի 22-ին, եւ Մավրոդին խոստացել է ներկայանալ, եթե առողջությունը թույլ տա: Դատարանը նիստը հետաձգել է մինչեւ մարտի 30-ը: «Ի՞նչ եք վախեցել: Մտածո՞ւմ էիք, թե Լատվիա եմ գնացել: Ուղղակի կյանքն է այդպիսին: Ժամկետը լրանում է մարտի, չէ, ապրիլի 9-ին: Բոլոր այդ ապուշ գործերով: Ուստի պետք է ողջամիտ լինել: Պատերազմում, ինչպես պատերազմում»,- ասել էր Մավրոդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ