News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետք չէ զարմանալ, որ Արտաշես Գեղամյանն ընդգրկվել է Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակում: Այսօր` մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել  Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:

«Եթե ժամանակին նա քննադատել է ՀՀԿ-ին, դա չի նշանակում, որ նա կուսակցությանը թշնամի է համարվում եւ այլեւս չի կարող նրա հետ երբեւէ համագործակցել: Եթե դուք հիշեք իմ ելույթները 10 տարի առաջ, ապա այնպես, ինչպես ես էի քննադատում այդ կուսակցությունը, ոչ ոք չի քննադատել: Սակայն քննադատությունը չի նշանակում թշնամանք, մեր հասարակությունը դա պետք է ընկալի: Նույնը կարելի է ասել նաեւ Հայ ազգային կոնգրեսի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Կոալիցիայի հետ երկխոսության ժամանակ նա խոսում էր դիրքերի հավասարակշռման եւ համագործակցության պատրաստ լինելու մասին, իսկ երկխոսության ավարտից հետո նորից սկսեց ելույթ ունենալ շատ կտրուկ, ինչպես եւ առաջ», - ասել է Իսագուլյանը:

Մի քաղաքական կուսակցությունից մյուսին անցումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ արտասահմանյան երկրներին, ավելացրել է նա: «ԱՄՆ-ում դեմոկրատների եւ հանրապետականների կազմերը ընտրությունների ժամանակ ընդլայնվում են, իսկ այնուհետեւ` կրկին նվազում: Ընդ որում, ոչ ոք զարմանալի չի համարի, եթե հաջորդ ընտրություններին, օրինակ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հանդես գա դեմոկրատական կուսակցության կազմում: Մեզ մոտ, չգիտես ինչու, դա բավականին քննադատաբար են ընդունում: Սակայն կուսակցության բոլոր անդամներն այս կամ այն չափով քաղաքական գործիչներ են, ունեն իրենց սկզբունքները: Մի կուսակցությունում նրանց կարող են առաջարկել ավելի բարենպաստ պայմաններ, քան` մյուսում», - նշել է Իսագուլյանը:

Պատասխանելով մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ-ի կողմից ներկայացվող օլիգարխ պատգամավորների մասին հարցին` Իսագուլյանը բացատրել է.  «Օլիգարխ» բառը, որն օգտագործում են քաղաքական տերմինաբանության մեջ, տարբեր բնորոշումներ ունի, սակայն Հայաստանում օլիգարխն այնքան էլ օլիգարխ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ