News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը 2012 թվականի ապրիլի 3-4–ը կազմակերպում է միջազգային համաժողով «Միջազգային արբիտրաժի գործունեությունը իրավական համակարգի կարգավորման գործում» թեմայով` նվիրված «Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան» հիմնարկի 5 ամյակին։  NEWS.am-ին ՀՀ  ԱԱՊ  լրատվական  ծառայությունից հայտնեցին, որ համաժողովին մասնակցելու են օտարերկրյա 6 պետություններից ժամանած արբիտրաժային դատարանների նախագահներ, ղեկավար մարմիններ եւ արբիտրներ։

Նշենք, որ համաժողովի հիմնական նպատակն է իրազեկել հանրությանը՝ մասնավորապես գործարար միջավային, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժի, այլ նաեւ միջազգային արբիտրաժների մասին։

Տպել
Ամենաշատ